ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին: «GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ երկրներից Իռլանդիայի նախագահությամբ և Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հունիսի 27-ին կմեկնարկի «Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» խորագրով մեկշաբաթյա արշավը՝ նվիրված Եվրոպայի
Ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին դաս» միջոցառումը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը`
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում: Մրցույթին մասնակցել է 16 երկրի 116 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան), Լեոնիդ Ասատրյանը («Քվանտ» վարժարան,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը: Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը: Այս օրը խորհրդանշական է որպես Երևանի պետական համալսարանի հիմնադրման օր: 103 տարի առաջ Երևանի համալսարանի հիմնումը քաղաքացիական գիտակցության ձևավորման կարևոր երաշխիքներից էր: Այդ գիտակցությունը կրողներն ու ձևավորողները, պահպանողներն ու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն: 2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
Մայիսի 13-ին ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի