Լուրեր
ԱԺ-ում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը

Փոփոխություններ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ օրենքը շուրջ երկու տարի է՝ կիրառության մեջ է, և

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլ նաև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ: Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով,

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 31-րդ խմբի երդման արարողությանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ԱՄՆ խաղաղության կորպուսի 31-րդ խմբի երդմնակալության արարողությանը, որի շրջանակում տեղի է ունեցել նաև կամավորներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է. մայիսի 25-ին և մայիսի 26-ին այն առաջին փուլով մեկնարկելու է Արմավիրի և Կոտայքի մարզերում: Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները կծանոթանան Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում

Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն իրականացրել է ուսուցիչ վերապատրաստողների հավաստագրման առցանց ծրագիրը: Ծրագրի նպատակն է ՀՀ դպրոցների ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը: Ծրագրի մասնակից ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա են

Փոփոխություններ Հանրակրթության պետական չափորոշչում

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հանրակրթության պետական չափորոշչում։ Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվել է 2021 թվականի փետրվարին, այնուհետև փորձարկվել Տավուշի մարզում և 2023 թվականից փուլային կարգով ներդրվել բոլոր դպրոցներում։ Այս պահին 1-11-րդ դասարաններում գործում է նոր չափորոշիչը,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնական դպրոցի նոր մասնաշենք, ապա նախակրթական և ավագ դպրոց, եղել բուհի մի շարք մասնաշենքերում, շրջել վերակառուցվող և արդիականացվող տարածքներում: Նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս