Լուրեր
Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ

Համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Ախթալա և Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ: Դրանք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով

Հայտարարություն. Թուրքմենստանում կկայանա պարի միջազգային և ֆոլկլորային փառատոն

Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում 2025 թ. հունիսի 4-6-ը տեղի է ունենալու պարի միջազգային և ֆոլկլորային փառատոն, որին կարող են մասնակցել ժողովրդական պարերի խմբեր: Փառատոնին դիմելու վերջնաժամկետը 2025 թ. մայիսի 1-ն է: Հայաստանի ժողովրդական պարի խմբերը մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է

Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կմասնակցեն Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի 17 ըմբիշով։ Ապրիլի 7-ին՝ մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ

Օլիմպիական խաղերի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդի կողմից ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ, Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության,

ԿԳՄՍ նախարարը հրավիրում է քայլարշավի

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում՝ ապրիլի 19-ին, ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր։ Ծրագրում՝ Մեկնում (Երևան-Դսեղ) Այցելություն Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան Քայլարշավ Դսեղ գյուղից դեպի Բարձրաքաշի