Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում:
Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, ինչպես նաև արտասահմանյան առաջատար գրադարանների համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։
Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
- Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
- պատմագրություն,
- հնագիտական ժառանգություն,
- հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում,
- ուրարտագիտություն,
- դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած կազմակերպությունների ցանկը կցվում է։