
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 3 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել են Էլիդա Քոչարյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը: 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանն