Լուրեր
Երվանդ Ղազանչյանի հիշատակը հավերժ կմնա արվեստասեր հանրության սրտերում

Երվանդ Ղազանչյանը հայ արվեստագետների և մտավորականության ավագանու ամենաերևելի ներկայացուցիչներից էր, ում հագեցած ստեղծագործական կյանքը հայ բեմի տարեգրությունը հարստացրեց նշանակալի էջերով: Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2-ին, Երևանում: 1953-58 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում:

Թալին՝ ստեղծարար համայնք. քննարկվել է համայնքային խորհուրդներ ձևավորելու պիլոտային ծրագիրը

Քննարկման մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշվել են համայնքային խորհուրդների գործունեության նպատակները, ըստ որոնց անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզի, մեծ համայնքի համար մշակել մշակութային առանձին ծրագրեր։ «Համայնքային խորհրդի առաքելությունն ու նպատակն է համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության, գիտական, մշակույթի ոլորտների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին:

Գերմանական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Նվագախումբը հիմնականում բաղկացած է իրավաբաններից և բժիշկներից, որոնք որպես երկրորդ մասնագիտություն զբաղվում են երաժշտությամբ։ Համբուրգի թավջութակահարների ակադեմիայի ուսանողները նվագախմբի հետ հանդես կգան որպես մենակատարներ: Մուտքն ազատ է:

Լոռու մարզն ունի զարմանալի մշակութային գանձարան. Արայիկ Խզմալյան

Այցի նպատակն էր ծանոթանալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, քննարկել ոլորտի ներկայացուցիչների շրջանում մշակութային քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եղանակները, խթանել ստեղծագործական ծրագրերում արվեստագետների նախաձեռնողականությունն ու ընդգրկվածությունը։ Այցի շրջանակում Արայիկ Խզմալյանը և Դավիթ Դանիելյանը հանդիպել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և մարզպետարանի ներկայացուցիչների

Կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 3-ին, 1-ին հանրային լողափում և օգոստոսի 4-ին` Սևան քաղաքի «Գրենոբլի» հրապարակում կանցկացվի «Սևան» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Առաջին օրը ելույթ կունենան ռոք, իսկ երկրորդ օրը ֆոլկ ժանրերում

Կհնչի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ հուլիսի 29-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերդիի «Օթելլո» 4 գործողությամբ օպերայի համերգային կատարումը: Դերերում՝ Արսեն Սողոմոնյան (Օթելլո), (տենոր, Ռուսաստան), Անտոն Զարաև (Յագո), (բարիտոն, Ռուսաստան), Հրաչուհի Բասենց (Դեզդեմոնա), (սոպրանո,Գերմանիա), Նարինե

Գիտության կոմիտեի առաջին կիսամյակի գործունեության ամփոփում

ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ամփոփել է կոմիտեի 2019 թ. առաջին կիսամյակի աշխատանքները: Ս. Հարությունյանը նախ անդրադարձել է ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Կիսամյակի ընթացքում գիտական հանրության շրջանում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած թեման կազմակերպությունների գործունեության

Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Հուլիսի 26-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերային ներկայացումը (3 գործողությամբ): Դերերում՝ Սարգիս Աղամալյան (Պողիկտոս), Անահիտ Մխիթարյան (Պաոլինա), Դավիթ Բաբայանց (Սևերո), Պողոս Բեազբեկյան (Կալիստեն), Տիգրան Կոնինյան (Ներսես /Նեարկո),