Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես
Ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի 8 մասնակից խումբ արժանացել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայի պատվոգրերի: Պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանն աշխատանքային այցով եղել են Վանաձորի պետական համալսարանում: ԿԳՄՍ
2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների,
2021 թվականին լրանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի հիմնադիրն է բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզը: 100-ամյա թանգարանի հոբելյանի, անցած ճանապարհի, ծրագրերի, առաջիկա անելիքների մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ: Թանգարանի հիմնական ուղերձը
2021 թ․ Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի շրջանակում այսօր մեկնարկել են Էրազմուս+ տեղեկատվական երկօրյա առցանց վեբինարները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները, տեղեկացնել մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային
Կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ գիտության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 2 մլրդ 784 մլն 565 հազար դրամով: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ` ոլորտի ֆինանսավորման ավելացումը նախատեսված է երկու հիմնական ուղղությունների` թեմատիկ գիտական հետազոտությունների և գիտական ենթակառուցվածքի արդիականացման համար:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են
«Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարը» ծրագրի շրջանակում ապրիլի 7-ից իրականացնում է դասընթացներ ժամանակակից արվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների,