Լուրեր
Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը

Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։ Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գառնիկ Չոլակյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 55 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) դարձել է արծաթե մեդալակիր և նվաճել է

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ժամը 15:00-17:00-ն Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին

Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում 

Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականն ուժերն է չափել Մալայզիայի ընտրանու հետ և բոլոր 3 քառորդներում ունենալով նկատելի առավելություն՝ 24:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։ Երևանի գեղասահքի և

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժությունում: Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ Հայաստանի

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն