
Oգոստոսի 8-ին` ժամը 13:00-ին, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացնի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը: Ռուսական արվեստի թանգարանը միջթանգարանային համագործակցության շրջանակում Տավուշի մարզի հանրությանն է ներկայացնում իր հավաքածուի ընտրանիներից մեկը: Կցուցադրվեն 17 գրաֆիկական աշխատանքներ,