Լուրեր
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։ Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ հանդիպում է ունեցել Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ֊ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել "Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity"

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցահարթակ դուրս կգան կանանց թիմի հավաքականի անդամներ, 55 կգ քաշայիններ Ալեքսանդրա Գրգորյանը և Իզաբելա Յայլյանը: Նրանց

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար: Կիսաեզրափակչում 77 կգ քաշային հայ ըմբիշը գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի հետ

Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Մանվել Խաչատրյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի՝ 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը

Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 8-ի N 1775-Ա/2 հրամանով հաստատված մասնագիտական խորհուրդը սահմանել է «1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը: «11002.

Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում: Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է