
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԻԹ մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն: