Լուրեր
Աշխատաժողով Գորիսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում

Գորիսի «Իմպաքտ Հաբ Սյունիք» ակումբում «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատաժողով: Ծրագրին մասնակցել են կրթական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գորիսի պետական համալսարանի,

Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ,

Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից

Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-

Թանգարանների վերականգնողների և ֆոնդապահների համար վերապատրաստման դասընթացը վարել են ֆրանսիացի մասնագետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» համատեղ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Մետաղական դետալները գործվածքի վրա. տեխնոլոգիան, ամրակայման և վերականգնման մեթոդները» խորագրով վերապատրաստման դասընթացը։ Ծրագիրն իրականացրել են

Տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարի շնորհանդեսը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը: 2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու,

2022 թվականին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններում գրանցվել են աննախադեպ այցելություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին ներկայացվել են նախարարության ենթակայության թանգարանների 2022 թվականի գործունեության հաշվետվությունները: Արդեն իսկ 17 թանգարաններ ներկայացրել են 2022 թվականի գործունեության հաշվետվությունները՝ կազմակերպած միջոցառումները, ցուցահանդեսները, գիտական ծրագրերը, այցելուների քանակը, տեղական, միջազգային

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները: Ցուցահանդեսը կրում է «Միջնադարյան Հայաստանի

«Հաղթանակի հետքերով». ֆիլմ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին

«Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կիրականացնի «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: «Հաղթանակի հետքերով» ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին: Վավերագրական ֆիլմը նկարահանված է Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի վետերանների

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը: Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ: