Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025 թ. կարճ ցանկում։ Ցանկում ընդգրկվել են
Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել դպրոցական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և
Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ
Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը: Ողջույնի խոսքով հանդես
Հարգելի՛ Մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր բազմամյա անգնահատելի գործունեությունը հայ երաժշտարվեստի զարգացման և պահպանման գործում ամենաբարձր գնահատանքի է արժանի։ Ձեր ստեղծագործությունները՝ իրենց խորությամբ, մեղեդայնությամբ և բարձրաճաշակ հնչերանգներով, հարստացնում են մեր ազգային մշակույթն ու գտնում իրենց