Լուրեր
Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ ամառային կրթամշակութային ծրագիր Դեբետում. քննարկում փոխնախարարների հետ

Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության,

Փարիզի օլիմպիական խաղերում ՀՀ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում. ԲՌՆՑՔԱՄԱՐՏ Դավիթ Չալոյան - քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երևանի ժամանակով՝ 00:08, կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 00:02, եզրափակիչ՝ օգոստոսի 11, Երևանի ժամանակով՝

Փարիզում գործող Հայաստանի տանը հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հանդիպել են երկրպագուների հետ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում

Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի և Ուզբեկստանի սպորտի նախարարների հետ

Օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի սպորտի նախարար Երմեկ Մարժիկբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախանշվել փոխգործակցության ուղղությունները, մասնավորապես՝ համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպման առումով: Փարիզ այցի

Հայագիտական գործունեությունը Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանում. Սոնա Հարությունյան

ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հուլիսի 19-22-ն անցկացրել է Հայագիտական միջազգային կոնգրես, որը միավորել էր աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին: Կոնգրեսին իր մասնակցությունն է

Գյումրիում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը

Արդեն երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ կազմակերպվել է «Ֆեստիվառ» երաժշտական, զբոսաշրջային փառատոնը։ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում հուլիսի 27-ին Գյումրիում տեղացի ձեռներեցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց արտադրանքը, իրականացնելու վաճառք և նոր կապեր

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակչում են

2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը որակավորման փուլի երկրորդ ենթախմբում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14,666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ: Դավթյանի մրցելույթներին հետևել են ՀՀ

Փարիզում կայացել է ամառային 33-րդ  Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով. թիմերը 85 նավակներով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին`

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արթուր Ալեքսանյան. «Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ. պարզապես հաճույք եմ ստանում սպորտից»

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Արթուր Ալեքսանյան Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզ է մեկնում Օլիմպիական կրկնակի