ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական համաժողովին։ 2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության
Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ նախադպրոցական կրթությունն ուսումնական գործընթացի կարևորագույն առաջին
Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին: «Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և ճարտարապետների մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել
Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ. հունվարի 8-ի N 4-Ա որոշմամբ Աարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահ։ Սարգիս Սամվելի Հայոցյանը ծնվել է 1984 թ. նոյեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ քիմիա մասնագիտությամբ: Քիմիական գիտությունների թեկնածու է: Սարգիս
Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքի ակտիվացման նպատակով 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ բաց են եղել Հայաստանի պատմության, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) թանգարանները, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայաստանի
Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում 2020 թվականի հունվարի 1-5-ը ժամը 12:00-17:00-ը մինչև 18 տարեկանների մուտքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար: Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետևյալ թանգարաններում՝ Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00 Հայաստանի ազգային պատկերասրահ - ժամը 12:00-18:00