Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին:
Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և ճարտարապետների մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «HYBRID IDENTITIES» նախագիծը: