ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը: Այն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի

«Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» ամփոփիչ ցուցահանդեսի բացմամբ ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մրցույթն անցկացվել է Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում: Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին նվիրված
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային գրադարանում այսօր մասնակցել է ուկրաինացի հասարակական, քաղաքական գործիչ, բանաստեղծ Վասիլ Կույբիդայի «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ուկրաիներեն-հայերեն ժողովածուի շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև հեղինակը: Շնորհանդեսը կայացել է Ուկրաինայում ՀՀ դեսպանության և
Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական նորակառույց դպրոցում այսօր տեղի է ունեցել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի՝ 2023 թվականին իրականացրած աշխատանքների տարեվերջյան ամփոփիչ հաշվետու ժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Հայկական կինո. նյութեր և փաստաթղթեր (1909-1936)»
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝