Լուրեր
Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը գումար կհատկացվի՝ շախմատի էլեկտրոնային ժամացույցների և համակարգիչների ձեռքբերման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 9 մլն 941 հազար դրամ գումարի շրջանակում վերաբաշխում կատարելու որոշմանը: Որոշմամբ նախատեսվում է նշված գումարը հատկացնել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն

«Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակում Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները և մանկավարժները կհյուրընկալվեն Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 10-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաներն ու մանկավարժները կհյուրընկալվեն Գյումրիում: Միջոցառումների մեկնարկը կտրվի Գյումրու hայորդաց

Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որի հրավերով նվագախումբը մեկնել է

«Հայահավաք» նախագծի շրջանակում կիրականացվի «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և «Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիան» (Միացյալ Թագավորություն, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝

Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնին հանդես են եկել հայ և արտերկրի անվանի երաժիշտները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացվել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան

ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը

Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։ Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության,

Արվեստը փոփոխությունների ճանապարհ է. տեղի է ունեցել «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղը

Սովորեցնել հաղորդակցվել և ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից, ներկայացումների միջոցով իրազեկել հասարակությանը` այդպիսով փոխելով վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ։ Այս գաղափարը շեշտված է «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղում, որը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ

Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը

Բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի և նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը: Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ,