ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, շրջայց կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին, ինչպես նաև այցելել մարզկենտրոն Աշտարակ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն դեկտեմբերի 10-13-ը կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնը: 2022 թվականին պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ: Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի դպրոցներում աշակերտներին ներկայացվել են բարձրարվեստ ստեղծագործություններ: Ծրագիրն աշակերտներին բացառիկ հնարավորություն է տվել ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, կառուցվածքին,
Այսօր ողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։ Կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության
ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 7-ի N 789-Ա որոշմամբ ստեղծված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2023 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրել է առաջարկներ (կցված է): Շահագրգիռ կազմակերպություններն և անձինք կարող են հանդես գալ
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր մեկնարկում է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար
Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին: Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։ Այս համագործակցությունը նոր
Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ