Լուրեր
Դպրոցականներն ուսումնասիրել են երաժշտության ազդեցությունը մարդու մտավոր աշխատունակության վրա

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա» նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի: Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի

Երիտասարդների հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկում

ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և «ԵՄ-ն հանուն երիտասարդության» (EU4Youth) ծրագիրն ապրիլի 13-15-ը հրավիրել են «Երիտասարդները Հայաստանում. երիտասարդների զբաղվածության, ձեռներեցության և մասնակցության ամրապնդում» խորագրով երեք նստաշրջանից բաղկացած կլոր սեղան առցանց քննարկում: Հանդիպմանը մասնակցել են երիտասարդների հիմնախնդիրներով զբաղվող

Գիտաժողով՝ «Սպենդիարյան-150»

Ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կանցկացվի «Սպենդիարյան-150» խորագրով գիտաժողովը` նվիրված հայ մեծանուն դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները: Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ

Ապրիլի 16-ը պաշտոնապես հայտարարված է «Հայ կինոյի օր»

2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի

Հայաստանի ազգային պատկերասրահ. 100-ամյա թանգարանը՝ նոր շնչով

2021 թվականին լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնում է հոբելյանական տարվա ծրագրերը: Հայաստանի ազգային պատկերասրահը 100-ամյա պատմություն ունի 1921 թվականը հայկական մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվել է Հայաստանի կարևորագույն մշակութային

Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգում հաղթող աշակերտներն իրենց հետազոտական առաջին փորձերն իսկ ուղղել են հայրենանպաստ գործերին: Հաղթող են ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական

Օպերա-գալա համերգային ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից

Ապրիլի 15-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնի «Օպերա-գալա» hամերգային ծրագիրը: Կհնչեն արիաներ հայտնի օպերաներից՝ Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Յագոյի արիան «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է

Ներկայացնում է թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Թանգարանի մասնաճյուղերը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերը՝ Երևանում՝ Սիլվա Կապուտիկյանի և Դերենիկ Դեմիրճյանի, Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանի, Գորիսում՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանները, այս տարի

Ֆիլհարմոնիկը սկսում է «Դո-ից Սի» երաժշտական ծրագիրը՝ երեխաների համար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գե ղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը՝ «ԴՈ-ից ՍԻ» խորագրով: Ապրիլի 12-ից ամեն երկուշաբթի՝ ժամը 15։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր