Տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Ծրագրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը նախաձեռնում են մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում, որը տեղի կունենա 2022 թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր հանդես կգա «Ա՛ռ քո թևերին, տա՛ր ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգով: Համերգը նախաձեռնել և իրականացնում է EUROPAMUSICALE մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԳԴՀ Բավարիա երկրամասի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադպրոցական ոլորտի՝ գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հիմնահարցերը: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ-ում գործող երաժշտական,
«Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ հնչել է Վերդիի «Օթելլո» օպերան: Օպերայի համերգային կատարմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի
Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրության շնորհանդեսը, իսկ նրա պատվին կտավը ցուցադրվում է «Պիոմբինոն արվեստում» փառատոնում: Եղիշե Չարենցի 125-ամյակի շրջանակում Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրներին, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը