 
                   Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում. հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14,833 միավոր է վաստակել: Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել էր 14.566 միավոր
 
                     
                    
                    
                    
                    
                    
                    
                   