Լուրեր
Բարեկամության խորացման գործում կարևոր դեր ունի հայ համայնքը. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ռումինիայի ազգային տոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռումինիայի ազգային տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպել է Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը: Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել ներկաներին՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Ռումինիայի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովն ամփոփվել է Երևանի հռչակագրով

Ափոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային երկօրյա համաժողովը: Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և

Նամականիշ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմայով

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը շուրջ 50 մասնակից է ունեցել. ամփոփվել են արդյունքները

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթ. նախնական փուլը հաղթահարել է 26 հոգի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի բացման արարողությանը: «Հայաստանի հմտություններ» ազգային 9-րդ մրցույթը կանցկացվի նոյեմբերի 28-29-ին՝ «Բջջային հավելվածների պատրաստում», «Վեբ տեխնոլոգիաներ», «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն», «Խոհարարություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» հմտությունների

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» միջազգային համաժողովը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ) ընտրվել է եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման գլխավոր միջազգային հարթակներից մեկի՝ «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» (EQAF 2026) ամենամյա համաժողովը հյուրընկալող բուհ։ Որոշման մասին պաշտոնապես հայտարարվել է Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում անցկացված

Հայաստանի դպրոցական սննդի հաջողված փորձը ներկայացվել է ԱՊՀ մասնակից պետությունների համաժողովում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների Դպրոցական սննդի միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը: Միջոցառմանը մասնակցել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային

Վերապատրաստման ծրագիր՝ մանկապարտեզներում վաղ մանկության տարիքի խմբեր ձևավորելու նպատակով

2025-2026 ուստարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի համայնքապետարանների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կգործարկվեն վաղ մանկության տարիքի խմբեր: Համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբեր ձևավորելու պահանջն ամրագրված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում: Կարևորելով

Ամփոփվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել