Լուրեր
Գյումրու երաժշտական քոլեջում մեծ շուքով նշել են երաժիշտ Հմայակ Դուրգարյանի 80-ամյակը

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում տեղի է ունեցել քոլեջի նախկին ուսանող, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի առաջին կամերային նվագախմբի համահիմնադիր, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր Հմայակ

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը. նա ընդգծել է՝ մրցաշարի

Ոգեղեն սահմանապահը. կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին (Տավուշի մարզ, գ. Չինարի): Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում Խորանաշատի 800-ամյակի նշման միջոցառումների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի

Համերգ՝ նվիրված Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին: Համերգը կրում է «Living in Jazzland» խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն

Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին: Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա

Նիդեռլանդներում պաշտոնապես բացվել է «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն: Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Այցի շրջանակում մայիսի 10-ին ՀՀ կառավարության անդամներն Ասսեն

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը

Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար

Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։ Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս