Լուրեր
«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ և բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ հաղթել է 100:63 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր,

Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 13-27-ը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» միջազգային թատերական փառատոնին: Նշենք, որ «AACT worldfest» միջազգային թատերական փառատոնին հնարավորություն են ունենում մասնակցելու ընդամենը

Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Հռոմում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել։ Երիտասարդական ԵԱ-ի հաղթող է դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։ Նա եզրափակչում գոտեմարտել է վրացի Դմիտրի Խաչիձեի

«Hope For Dreams» երաժշտական նախագծի նպատակն է արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական և մշակութային ոլորտները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ 2022 թ. ապրիլի 15-ից մեկնարկել է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագրով «Hope For Dreams» երաժշտական նախագիծը: Նախագծի մասնակիցներն են այն

Պետական աջակցություն՝ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչև մեկ միլիոն դրամ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն

Հայկական եկեղեցիները՝ միջազգային լրատվականի ուշադրության կենտրոնում

«ASSOCIATED PRESS» միջազգային լրատվական կայքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ անդրադարձել է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձաններին: Միջազգային լրատվական կայքը հատկապես կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությամբ ներկայում վերականգնողական աշխատանքների ընթացքում գտնվող, ինչպես նաև ընթացիկ տարում վերականգնման ենթակա եկեղեցիները: ԿԳՄՍ նախարարության

Սեպտեմբերին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից.