ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։

Ծրագրի շրջանակում մայիսի 21-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համերգասրահում համերգով հանդես կգա ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը։

Նախագծի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։

Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։

Մուտքը՝ հրավիրատոմսով։