Լուրեր
Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը

Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում,

«Առնո Բաբաջանյան․ սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի» և ռուսական «Պարտնյոր ֆիլմ» ընկերության համատեղ արտադրությամբ նկարահանվել է «Առնո Բաբաջանյան․ սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ֆիլմը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի մարտի 28-ին՝ ժամը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով

GIZ-ն աջակցում է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվել է դուալ ուսուցման ներդրման և կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրություն: ՄԿՈՒ ոլորտի բարեփոխման առաջարկների

Ուսանողական սպորտի զարգացման հետքերով. Կարեն Գիլոյանն ընդունել է բուհերի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն

ՃՇՀԱՀ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երկաթգծի շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ: Նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում