ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ քաշային կարգ) ուղեգիրը: Ֆերդինանդ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Դեկկարտ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 16-ը: «Գեղատեսիլ Ծաղկաձորը երեխաների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվում են կենտրոնի 4-12 տարեկան սաների աշխատանքները: Միջոցառման բացման ընթացքում իրենց պարային և

Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, որի երրորդ խմբի մրցաշարին մասնակցել են հայ մարզիկները: Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս նվաճել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, լավագույնն է եղել

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը: Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է արհեստական ժայռապատ՝ նախատեսված փրկարարների և արկածային տուրիզմի սիրահարների համար: Ժայռապատն իր տեսակով ոլորտում մեծ պահանջ ունի, իսկ ՀՖԿՍՊԻ-ում կրթական ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներից է։ Աշխատանքներ են իրականացվում

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, որտեղ մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների, կրթական և ինտերակտիվ ծրագրերի միջոցով այցելուները հաղորդակցվում են Իսահակյանի գրական ժառանգությանը: Թանգարանը վերջին տարիներին առավել ակտիվորեն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնցում

Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար: Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրով մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին: Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով,