Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։ Միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության բարձր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոյեմբերի 2-3-ը Երևանում անցկացնում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 2-ին, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի երկրների կինոլորտի առաջատար մասնագետները։ Այս հարթակը

Նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Տեղեկացնում ենք, որ մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: Մասնակիցները մրցավայրում պետք է լինեն մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք, որտեղ ներկա է եղել Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնի բացման արարողությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի առաջին կանգառը Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոնն էր, որտեղ անցկացվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասA» կրթական ծրագիրը: «ԴասA» կրթական ծրագրի նպատակն է պատանիներին ներկայացնել բարձրարժեք երաժշտարվեստը, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 2023 թվականի փետրվարից

Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի բուռն և դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նոյեմբերի 3-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ կցուցադրվի հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928 թ․) ֆիլմը՝ 35 մմ ժապավենային տարբերակով։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերից «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում այցելել են ՀՀ մարզեր։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»: Փառատոնն իրականացնում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ: