Լուրեր
Հայաստանը կդառնա ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ

Կառավարության՝ նոյեմբերի 4-ին կայացած նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջար­կությունը: Ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար:

«ՉԱՐԵՆՑ-125». մեկնարկել է նոր նախագիծ

«ՉԱՐԵՆՑ-125» հոբելյանական տարվան ընդառաջ՝ «Արար» կենտրոններում մեկնարկել է «Իմ Չարենցը» նախագիծը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արվեստների թանգարանը և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել են «Իմ Չարենցը»

Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգերում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը

Բարձրակարգ երաժշտության միամսյակ. ամփոփվել է «Արմենիա» փառատոնը

Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով ամփոփվել է «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ դասական երաժշտության սիրահարներին բարձրակարգ համերգներ է մատուցել միջազգային համբավ վայելող երաժիշտների մասնակցությամբ: Ամփոփիչ

Արա Խզմալյան. «Յուրաքանչյուր լուսանկար ինքնուրույն հայացք է Ջավախքի իրականության և բնության հանդեպ»

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ: Երեկ «ՀԲԸՄ Հայաստան» դահլիճում տեղի է ունեցել «Բացահայտենք

Մարինե Օթարյան. «Շնորհակալություն Սպենդիարյանին, որ ապրում ենք իր աշխարհով և երաժշտությամբ»

Նոյեմբերի 1-ին լրացավ հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանական օրը նշանավորվել է նրա անունը կրող երեք մշակութային հաստատությունների՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, տուն-թանգարանի և երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությամբ:

Բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում: «Նկարիչների

Բեռլինի պատմության թանգարանի ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան

Հոկտեմբերի 25-28-ը Հայաստանում էին «Բեռլինի թանգարանների միությանը» պատկանող «Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի» տնօրեն, պրոֆեսոր Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող, դոկտոր Մանֆրեդ Նավրոթը: Այցն իրականացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության

Հուշագիր է ստորագրվել ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում 2021 թ. հոկտեմբերի 11-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: