Լուրեր
«Մեր երազանքների ապագան». նամականիշների պատկերազարդման մրցույթ

2022 թվականին ՄԱԿ-ը կնշի Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ հայտարարում է «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի 25 մասնակից ստացել է հավաստագիր

Ամփոփվել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի արդյունքները, մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։ Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին։ Նոյեմբերի 22-24-ը ընթանում էր վերջին՝ երրորդ փուլը։ Դասընթացին մասնակցել են մարզերն ու Երևանը

«Նվեր Երևանին». ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հանքաշար» ՍՊ ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ պատրաստել է «Նվեր Երևանին» ցուցադրությունը՝ որպես տարվա լավագույն նվեր քաղաքամայր Երևանին և երևանցիներին։ Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի

Սարդարապատի թանգարանում բացվել է ցուցադրություն՝ ‹‹Թանկարժեք մետաղի փայլը»  խորագրով  

»Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության՝ »Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության համատեղ ջանքերով կազմակերպվել է «Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով ցուցադրությունը:

Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների օրացույցում

Նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝

Մատենադարանում կայացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը,

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառության նոր մոդելներ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիան մշակում է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) գործիքների՝ մի շարք ոլորտներում կիրառության նոր մոդելներ: Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների հիման վրա մշակվել են մակերևութային ջրային ռեսուրսների