ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամներին՝ նախագահ Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝
Սիրելի՛ կինոգործիչներ, հարգելի՛ արվեստասերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կինոյի օրվա կապակցությամբ․ տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կինոյի բացառիկ դերը մեր մշակութային կյանքում։ Կինոն արվեստ է, որը միավորում է խոսքը, պատկերը, երաժշտությունն ու ժամանակի շունչը՝ ստեղծելով համամարդկային լեզու։
Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Այս առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը, որի դիտմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տարեվերջյան շրջայց է կատարել ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հիմնված երիտասարդական կենտրոններ՝ ծանոթանալու կատարված աշխատանքների ու կահավորման ընթացքին: Երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ: Արթուր Մարտիրոսյանը նախ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 3-ին կկայանա «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով բացօթյա միջոցառումը, որի շրջանակում կանցկացվեն հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թ. «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրել
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով (23 կրթաթոշակային տեղ, որից բակալավրիատում՝ 5, մագիստրատուրայում՝ 14, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1):
Կառավարությունը հաստատել է Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը։ Կարգով սահմանվում են մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզավորման գործընթացը և դրա հետ կապված հարաբերությունները, մշակութային աճուրդի կազմակերպչին և աճուրդի տանը լիցենզիայի տրամադրման բազային պայմանները և ընթացակարգը։ Հստակեցվել են լիցենզավորման չափորոշիչները՝ ըստ
Հանրապետության հրապարակին կից Ս․ Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում գործող ամանորյա տոնավաճառի շրջանակում, մինչև 2026 թվականի հունվարի 14-ը գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը։ Ծրագրի նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը: Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես