Լուրեր
Կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող երեխաները,

Դասական երաժշտության երեկո՝ Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ, «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակում՝ նոյեմբերի 26-ին, դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Դասական երաժշտության երեկո»՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ:

Փորձի փոխանակման դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձի փոխանակման եռօրյա դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար՝ «Թանգարանների կառավարում և ղեկավարում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Դասընթացի նպատակն էր միջազգային

«Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է». կբացվի ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Նոյեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների «Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն Աբգարյան քույրերի հայկական ասեղնագործության տարբեր դպրոցները ներկայացնող աշխատանքները: Անժելա և

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ․ օրացույցում

Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․

Կրթության և գիտության ոլորտներում հայ-ինդոնեզական համագործակցությունը նոր թափ է ստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ «Co-incubation and incubator» ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության

Գրքի երևանյան 3-րդ փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեք օր Երևանում գրքի իսկական տոն էր. գրքի ցուցահանդես-տոնավաճառ մինչև 40% զեղչով, շնորհանդեսներ, վարպետության դասեր, բանախոսություններ, քննարկումներ, ընթերցումներ ու համերգներ: Երևանի գրքի տոնը ամփոփվեց գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնը հայտարարել էր մրցույթ

Արայիկ Հարությունյանի ելույթը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական 5-րդ խորհրդակցությանը

Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել