Լուրեր
«ՀայՖեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով և առցանց

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով։ Առկա իրավիճակով պայմանավորված՝ փառատոնի տնօրինությունը որոշում է կայացրել այն առցանց տիրույթում իրականացնել դեկտեմբերի 9-15-ը։

Ֆիլհարմոնիկը վերսկսում է համերգային գործունեությունը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսատեսի առջև իր դռները կբացի արցախյան հերոսներին նվիրված համերգով: Դեկտեմբերի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանի մոնումենտալ «Զանգերով» սիմֆոնիան, որն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Կհնչի նաև Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը» (մենակատար՝ Կիրիլ

Կառավարությունը հաստատել է ՃՇՀԱՀ ռեկտորի ընտրության արդյունքները

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ին կայացած նիստում որոշում է ընդունել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները հաստատելու

Մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում անցկացվել է մամուլի ասուլիս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային

Հայագիտական մասնագիտություններին հատկացվել է ասպիրանտական 13 տեղ

Ի պատասխան շրջանառվող լուրերի՝ 2020-2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա անվճար ուսուցմամբ ծրագրում հայագիտական մասնագիտություններ չներառելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ընդունելության տեղերը բաշխելիս հայագիտական ոլորտի մասնագիտություններին հատկացվել է 13 տեղ, որից 11-ը առկա ուսուցմամբ, 2-ը՝ հեռակա: Առկա