Ի պատասխան շրջանառվող լուրերի՝ 2020-2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա անվճար ուսուցմամբ ծրագրում հայագիտական մասնագիտություններ չներառելու վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ընդունելության տեղերը բաշխելիս հայագիտական ոլորտի մասնագիտություններին հատկացվել է 13 տեղ, որից 11-ը առկա ուսուցմամբ, 2-ը՝ հեռակա: Առկա ուսուցմամբ մասնագիտությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 21 մայիսի 2020 թ. N 808 -Ն որոշմամբ՝ https://escs.am/am/news/6419 , իսկ հեռակայինը՝ 26 նոյեմբերի 2020 թվականի N 1881-Ն որոշմամբ՝ https://escs.am/am/news/7525 :