«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ին կայացած նիստում որոշում է ընդունել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին:

Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: