ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները:
Երևանում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում այս առաջնությունում, մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Քևին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական
2022 թվականի ամռանը կկայանա Եվրոպայի բասկետբոլի C դիվիզիոնի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը: Այդ առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա նոր գլխավոր մարզչի՝ Հարություն Եսայանի ղեկավարությամբ: Եսայանը մարզել է մի շարք մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ է, մասնակցել է ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին: Առցանց ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից,
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա: ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ: Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և
Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հաշմանդամության վկայականը, լրացնել կից ներկայացված հայտադիմումը /առդիր 2/ և ուղարկել
Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սուրբ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 102-ամյակին նվիրված բացառիկ համերգ-ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է «Քլինգեն» երգչախմբի ու Մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: