Լուրեր
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը հանդես կգա Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։ Հայաստանի մասնակցությունն այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։

Այս տարի լրանում է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակը. համերգ՝ նվիրված հոբելյանին

Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, որն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության այս տարվա հոբելյանական ծրագրերի ցանկում: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններում

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 15-23-ը․ նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ,

Հայաստան-Հունաստան մշակութային կապերի խորացում․ ԱԺ-ում քննարկվել է միջպետական համաձայնագիրը

Ազգային ժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և ծագման երկիր ռեստիտուցիայի

Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ

Այսօր երիտասարդական կենտրոններ են բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում։ Երիտասարդական կենտրոնները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ։

Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես է գալիս նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։ Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, այսօր տեղի է