
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսել է եվրոպական համերգային շրջագայությամբ։ Հունվարի 8-21-ը նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել Եվրոպայի 5 երկրի` 8 քաղաքներում։