Լուրեր
Նախադպրոցական հաստատությունների աշխատողների արձակուրդի, աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները․ հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների ամենամյա արձակուրդի, աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կարգավորող նախագիծը։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորել

Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն

Մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջադրած գիտահետազոտական ծրագիրը, որը եզրափակիչ փուլում կգնահատի մասնագիտական հանձնաժողովը։ Այդ փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող տարին նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման, անսպասելի իրողությունների տարի էր: 2020 թ.-ին սկսվեց ու դեռևս շարունակվում է համաշխարհային աղետը, որից անմասն չմնացինք նաև մենք: Դա նոր իրականություն էր հանրային կյանքում և պահանջում էր հրատապ լուծումներ:

Մհեր Մկրտչյանի արխիվը հանձնվել է  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն: Մ. Մկրտչյանի հիշատակի

4 արծաթե և 1 բրոնզե մեդալ Մեգապոլիսների 5-րդ միջազգային առարկայական օլիմպիադայից

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Մեգապոլիսների 5-րդ միջազգային օլիմպիադան, որը, Covid-19 համավարակով պայմանավորված, կայացել է առցանց ձևաչափով: Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա