Լուրեր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման

Դրամաշնորհի հնարավորություն՝ երիտասարդ գիտնականների համար

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) հայտարարում է հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ: Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին՝ հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում 12 ամիս տևողությամբ հետազոտությունների իրականացման համար: Երկու հոգուց բաղկացած

Դասագրքերի ստեղծման կարգավորումները լրամշակվել և  հստակեցվել են

Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» 20-Ն հրամանում։ Կատարված լրամշակումները նպատակ ունեն պարզեցնել խնդրահարույց մի շարք

Քննարկվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

16 ավագ դպրոցում փորձարկվելու է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը. հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է

Սեպտեմբերից Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաք Երևանի 16 ավագ դպրոցներում կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից: Այսօր տեղի է

Բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում

Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել են 46 երկրների 177 աշակերտներ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ»

Աշխատանքային այց՝ Տիրինկատար (Կարմիր սար) հնավայր

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի վիշապաքարերը հետազոտող արշավախումբը 2012 թ. Արագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածում, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա, հայտնաբերել է նոր հնագիտական հուշարձան՝ Տիրինկատար (Կարմիր սար) անվամբ: Այստեղ

Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ

Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը: Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան