Լուրեր
Ֆերդինանտ Մանուկյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով

2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ֆերդինանտ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը

«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». ամփոփվել են մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարել էր մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով: Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Ավանի Կաթողիկե եկեղեցին հանրահռչակվել է և մաքրվել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շարքում հանրահռչակել և մաքրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Կաթողիկե եկեղեցին: Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը

Աշակերտները կշարունակեն օգտվել «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրում» ծրագրից

2022 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիրը գործարկվել է ապրիլի 17-ից: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուղեկցող ուսուցիչ): Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Յուրաքանչյուր

Հռոմում կայացել է «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը

Հռոմի San Salvatore in Lauro համալիրի «Mastroianni» թանգարանում տեղի է ունեցել «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը՝ «ArtisticaMente» իտալական մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Իտալիայում Հայաստանի Հանրապետության և ավելի քան տասը երկրների դեսպանությունների հովանու ներքո։ Միջոցառման շրջանակում կայացել է «Երիտասարդ կին

Վիրտուոզ ջութակահար Մաքսիմ Վենգերովը կատարումներով հանդես է եկել Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես է եկել Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության լավագույն արտիստներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը: Միջոցառումը ՀՀ ԿԳՄՍ

Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ

Տեղի է ունեցել «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացման պրեմիերան

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել Ա. Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան: Պրեմիերային ներկա է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Համաձայն որոշման՝ 20-օրյա