Լուրեր
Ազգային գրադարանը նշելու է Պոեզիայի համաշխարհային օրը

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը նախապատրաստել է միջոցառման ծրագիր: Մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը

Բախի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան համերգով. կհնչի Բախի «Մագնիֆիկատ»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին:

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն: Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և