Լուրեր
5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրմասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։ Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ

«Եվրոպական հնագիտության օրերը»՝ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում

Հունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը։ Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և մշակութային այլ վայրերում։ Միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական

Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2026-2027 թթ. համար նախատեսվող ոլորտային դասընթացներ (ցանկը՝ կցվում է): Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով. դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես հասանելի է

Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկել է սոլֆեջոյի «Փայտփորիկ» երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Մինչ ստուգատեսի մեկնարկը նա

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են

Հանրային ռադիոն 100 տարեկան է

Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել հոբելյանական միջոցառումների մեկնարկային համերգին։ Կառավարական հոբելյանական հանձնաժողովը հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիր, որի նպատակն է

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։ Հուշագրի ստորագրմանը

«Ուսումնական հաստատությունը պետք է երիտասարդին ոգեշնչի և թևեր տա»․ Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Արարատի պետական քոլեջի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության շրջանավարտների վերջին դասին։ Շնորհավորելով նրանց՝ նախարարի տեղակալը մաղթել է նպատակների և երազանքների իրականացում, վերելքներ և հաջողություններ մասնագիտական հետագա գործունեության ճանապարհին։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝

Կրթական համակարգի կարևորագույն առաքելությունը  քաղաքացի  ձևավորելն է․ Արաքսիա Սվաջյանը բարի երթ է մաղթել շրջանավարտներին

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական Վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արարատի մարզի Դիտակ համայնքի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ և Արտաշատի ավագ դպրոցներ՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Արաքսիա Սվաջյանը