Լուրեր
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերն ու ընթացակարգերը վերանայման կարիք ունեն

ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարությունն

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է. Ա. Հարությունյան

Այսօր՝ հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել առցանց մամուլի ասուլիս՝ նվիրված Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի մեկնարկին։ Տեղեկացնենք‚ որ խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով՝ առաջին անգամ օգտագործելով արհեստական բանականության մի շարք հնարավորություններ։ Ողջունելով մրցույթի կազմակերպիչներին՝

Տիկնիկային թատրոնն առցանց հարթակում ներկայացնում է «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առցանց հարթակում, իր ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերով՝ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Երգում են տիկնիկները» և «Տիկնիկների կախարդական աշխարհում» հաղորդաշարերը: «Երգում են տիկնիկները» (մտահաղացումը՝ Սամսոն Մովսեսյանի) հաղորդաշարը բաղակացած է

Արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի

ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի

Ի գիտություն ասպիրանտուրայի դիմորդների

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կառավարության մայիսի 21-ի թիվ 810-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգում» կատարվել է լրացում,

Ավարտական միջոցառումները բացառելու համար պատասխանատու են դպրոցները

Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական

ՎԵԲԻՆԱՐ. Երերույքի տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների պատմության շուրջ

Մայիսի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Երերույքի 6-րդ դարի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ծրագիրը, որը կիրականացվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: 2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել ձեր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ