Լուրեր
Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը: Հայտագրմանը կարող են մասնակցել` ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական

Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարարը և

Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Դարի վավերագրություն» ցուցադրության բացմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը: Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։ «Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։

«Էսսե գրելն ավելի որակյալ ուսուցման ձև է, քան փաստերն անգիր անելը». պատմության ուսուցչուհի Քրիստինե Սարգսյան

Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները ևս հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով: Դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհին՝ Քրիստինե Սարգսյանը, կարծում է,

Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ մոտ 2,3 մլրդ դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի շինարարությունն ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզի գույքով ապահովմանը, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի

Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում՝ Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով: Հիշեցնենք՝ մրցաշարին

2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Չեմպիոնի կոչմանն արժանացել են Հովհաննես Հովհաննիսյանն ու Վալերիկ Մովսիսյանը: 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արարատի մարզի մշակութային կենտրոններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արարատ քաղաքում էր։ Նախարարի տեղակալն այցելել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց, որտեղ քննարկվել են մշակութային կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Դանիել Դանիելյանն այցելել է նաև Արարատ քաղաքի