Լուրեր
Արա Խզմալյան. «Պարը միայն մասնագիտական գործունեության խնդիր չէ, այլ ապրելու, շարժվելու մշակույթ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փետրվարի 23-ին աշխատանքային այցով եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Արա Խզմալյանը քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Ղազարյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ շրջել

Կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը քննարկվել է զարգացման գործընկերների հետ

‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հերթական քննարկումը տեղի է ունեցել զարգացման գործընկերների հետ. այն կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և

Լավագույն երաժիշտները հանդես կգան ՀԱՖՆ-ի հետ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն: Ծրագրում

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին Կառավարության անունից տվել է դրական եզրակացություն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հատուկ ոլորավայրէջքի հաղթողները

Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ: Մրցումային առաջին և երկրորդ օրերին կայացել են հատուկ ոլորավայրէջքի մրցումները:

ԱՊՀ պետությունների միջև կզարգանա թանգարանների ցուցահանդեսային համագործակցությունը

Դրական եզրակացություն է տրվել «ԱՊՀ մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային

Տեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Գյումրիում հանդես է եկել «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացմամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական

Հունահռոմեական ոճի ըմբիշները միջազգային մրցաշարի կմասնակցեն Իրանում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ փետրվարի 23-25-ը միջազգային մրցաշարի կմասնակցի: Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Թեհրան է մեկնել 9 ըմբիշ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը