Լուրեր
Կարևորելով մեծահասակների ուսումնառությունը. «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում կանցկացվի նոր մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն կառույց» անվանակարգում: Այդ մասին հայտարարել են «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ՄՈՒԿ (Մեծահասակների

Դոհայում ՀՀ կառավարական պատվիրակությունը ներկա է գտնվել Հայաստանի պատմության թանգարանի ներկայացրած ցուցադրությանը

Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Գրադարանում Հայաստանի կառավարական

Ա. Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է դարձել Էտտոռե Պագանոն

Հունիսի 13-ին հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակը շնորհվել է Իտալիան ներկայացնող թավջութակահար Էտտոռե Պագանոյին, երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), երրորդ մրցանակին արժանացել է Իվան Սենդեցկին

Հրապարակվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի պատասխանները

Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝

«Երգով ու սիրով». Արցախում և Սյունիքում անցկացվում է երգչախմբային փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Կոմիտաս փառատոն» երաժշտական ՀԿ-ն հունիսի 10-17-ն Արցախում և Սյունիքում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը: Փառատոնին Սյունիքի մարզից մասնակցում են 100, իսկ Արցախից՝ 150 երեխաներ: Սյունիքի

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարի հետ

Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված

Շնորհանդես. «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան նախաձեռնությամբ հունիսի 14-ին՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով» պատկերագրքի շնորհանդեսը: 2021 թ. նշվում էր կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ

Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Իրանում կայացած «Թախթիի գավաթ» մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում: Չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս

Կատարում կբացվի «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և