Լուրեր
Միջազգային աջակցություն՝ ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը

2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու

Փոփոխություններ են կատարվել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում և լիցենզիայի ձևերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Փաստաթղթի

Փոքր դամբարանի մեծ գանձերը՝ ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված զարդեր, խեցեղեն ու պատգարակ. «Մեծամոր» հնավայրի բացառիկ գտածոները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ: Դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան

Մարիամ Մկրտչյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանապահ զինվորներին

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի

Նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվելու է 60  հաստատություններում

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ 2022-2023 ուսումնական տարում կիրականացվեն նախադպրոցական կրթական համալիր ծրագրերի փորձարկումները, որոնք մշակվել են՝ ըստ նախադպրոցական նոր չափորոշչի: Նշենք, որ ՀՀ

Կրթական և մշակութային հաստատությունների բարեկարգման և նորոգման նպատակով լրացուցիչ հատկացվել է ավելի քան 146 մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ (15.09.2022) վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում. 146 մլն 413.9 հազար դրամ գումար է հատկացվել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը: Նախատեսվում է իրականացնել մի շարք հաստատությունների շինարարական, նախագծման

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան