ՀՀ կառավարության որոշմամբ (15.09.2022) վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում. 146 մլն 413.9 հազար դրամ գումար է հատկացվել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը:

Նախատեսվում է իրականացնել մի շարք հաստատությունների շինարարական, նախագծման և գույքային հագեցվածության ապահովման աշխատանքներ, մասնավորապես՝

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն

  • «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի տեղադրում

Շինարարական աշխատանքներ

  • «Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի պատուհանների և դռների փոխարինում
  • «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տանիքի նորոգում
  • «Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի արտաքին կոյուղու ցանցի կառուցում

Գույքով ապահովում

  • «Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
  • «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին՝ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարման համար: